Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Պեպտիդ PRP-1-ը վտանգավոր վարակների նոր պաշտպան

Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի ինստիտուտում ակադեմիկոս Արմեն Գալոյանի ղեկավարած գիտական խմբի կողմից ուղեղի հիպոթալամուսից առանձնացվել է պեպտիդ PRP-1-ը, որի յուրահատուկ պաշտպանիչ հատկությունները հետաքրքրել են Պաստերի ինստիտուտի (Ֆրանսիա) հետազոտողներին:

 

PRP-1-ը պատկանում է ոսկրածուծի ցողունային բջիջների խթանիչ պեպտիդների խմբին: Ինչպես տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, պաստերի ինստիտուտում Անդրանիկ Դուրգարյանի (ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ) մասնակցությամբ վերարտադրվել են Երևանում անցկացված հետազոտությունների արդյունքները: Ամենավտանգավոր վարակներից մեկով` Staphylococcus aureus-ով վարակված մկների խումբը, որին ներարկվել էր ընդամենը 1 միկրոգրամ պեպտիդ, մնացել է կենդանի այն դեպքում, երբ կոնտրոլ խումբն ամբողջությամբ մահացել է:

 

Պաստերի ինստիտուտի «Ցիտոկինեզ և բորբոքում» բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ժանա-Մարկա Կավալյոնի նամակում նշվում է. «Այս արդյունքները շատ տպավորիչ են», և նա պատրաստակամություն է հայտնել հետագա համատեղ հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ:

 

Ակադեմիկոս Գալոյանը համարում է, որ պոլիպեպտիդների այս խումբը եզակի է նախ և առաջ նրանով, որ այն սպեցիֆիկ չէ որևէ մեկ վարակի հանդեպ, այլ ընդունակ է ոչնչացնել ախտածին վարակների տարբեր տեսակներ, այդ թվում` սիբիրախտի մանրէները, հոսպիտալներում տարածված ստաֆիլակոկի մահացու վտանգավոր հակաբիոտիկ կայուն տեսակները: Նշենք, որ հետազոտության արդյունքները հրապարակված են Հայաստանի և ԱՄՆ-ի բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ